կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 14:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք, թե որտեղ եք հայտնվելու եւ ինչ դիրքով․ Փաշինյան

Իրենց թվում է, որ քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից։

«Հիմա եկել սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում: Ա՛յ ժողովուրդ ջան, սոցիալական բունտից դո՛ւք վախեցեք, որովհետեւ եթե սոցիալական բունտը եղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ դառնա, առաջին հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակները, ձեր «բենթլիներն» են դառնալու սոցիալական բունտի զոհ: Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք, թե դրա արդյունքում դուք որտեղ եք հայտնվելու եւ ինչ դիրքով, որը շատ կարևոր է»,-ասաց Փաշինյանը:

Նրա համոզմամբ, կորոնավիրուսը երկնային մանանայի նման թափվել է որոշ մարդկանց գլխին և նրանք ասում են՝ էս ինչ լավ էր էս կորոնավիրուսը եկավ, վերջապես մենք վերակենդանանալու շանս ենք ստացել:

Մանրամասն՝ տեսանյութում․