|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Հայաստանում արդեն սոցիալական բունտ կա, պարզապես տարբեր ձեւերով է արտահայտվում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը` հավելելով, որ, ի վերջո, դա կարող է արտահայտվել նաեւ այն ձեւով, ինչպես արտահայտվեց արաբական երկրներում:
«Նույնիսկ եթե այդ բունտը չլինի, այսօրվա գնաճն այնպիսի բացասական ազդեցություն է ունեցել տնտեսության եւ դրա հետագա զարգացումների վրա, որ նույնիսկ իրենք` իշխանություններն են խոսում այդ մասին: Վերցրեք Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը. տնտեսական բոլոր քայլերը պայմանավորված են գնաճի հանգամանքով: Այլ խնդիր է, որ գնաճի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում»,- նշեց Վ. Խաչատրյանը` հիշեցնելով, որ նույնիսկ սահմանադրորեն է ամրագրված, որ գնաճի կանխումը ԿԲ-ի պարտականությունն է, «իսկ եթե որեւիցե կառույց իր պարտականությունը չի կատարում, նրան պարզապես պատժում են»: