Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչու ամբողջ քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը հրաժարվեց բանավեճերից եւ խուսափեց լրագրողների հետ շփվելուց: Սահակյանը նախ նշեց, որ Տարոն Մարգարյանն ինքն է որոշում իր ռազմավարությունը, հետո հավելեց, որ հանդիպումների ընթացքում կարողացել է իր ասելիքը, իր գործունեության լավ եւ վատ կողմերը ներկայացնել:
Գործող քաղաքապետի ահռելի ունեցվածքի վերաբերյալ հարցին է, ՀՀԿ-ական Սահակյանը պատասխանեց, որ նա ազնիվ կերպով հայտարարագրել է այն, ինչ ունի, պետք է անհանգստանալ, թե մյուսներն ինչու չեն հայտարարագրել իրենց իրական ունեցվածքը: Դիտարկմանը, թե ունեցվածքն ազնվությամբ ամրագրելը հիմք է տալիս ասելու, որ այն ազնիվ միջոցներո՞վ է ձեռք բերվել, Սահակյանը արձագանքեց, որ թերահավատները կարող են դիմել իրավապահ մարմիններին:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն հանրահավաք չի անում, անգամ կատակում են, թե քաղաքապետարանը չի արտոնել, Սահակյանը պատասխանեց, որ իրենց բակային հանդիպումներն այնքան մարդաշատ են, որ հանրահավաքի կարիք չկա: Ըստ ՀՀԿ շտաբի` 95 հազարից ավելի մարդկանց հետ է հանդիպել Տարոն Մարգարյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, որ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի կարծիքով` ԲՀԿ-ն այս ընտրություններում կլինի առաջինը, մյուսները պետք է պայքարեն երկրորդ տեղի համար, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ Ստեփան Մարգարյանն ուշացել է: Սահակյանը չի կարծում, որ ԲՀԿ-ն, ընդդիմադիր, հալածյալի կեցվածք որդեգրելով, պետք է լինի առաջինը: