|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետի հետ կապված միջադեպը, եւ հաջորդ քաղաքապետի ընտրության կազմակերպման հարցը:
Այդ մասին այսօր հայտնել է ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառ դարձած միջադեպի (Գագիկ Բեգլարյանը ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի արարողակարգային աշխատակիցներից մեակին) վերաբերյալ ՀՀ նախագահի տված գնահատականը տեղին էր: «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ունի այդ պաշտոնում ընտրվելու մեծ հնարավորություններ: Նոր քաղաքապետն ընտրվելու է ավագանու ցուցակից, եթե ուրիշ առաջադրվողներ չլինեն»,- ասաց Կարինե Աճեմյանը: Նա վստահեցրեց, որ Երեւանի ավագանիում ՀՀԿ-ԲՀԿ լարվածության մասին լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, եւ քաղաքապետի ընտրությունների ժամանակ միջկուսակցական հարաբերությունները չեն ազդի քվեարկության վրա:
«Եթե Բարգավաճ Հայաստանը» նույնիսկ եւ բոյկոտի ընտրությունները, այն ժամանակ պարզ կլինի մեր անելիքը: Կարծում եմ, որ դեռ վաղ է դրան անդրադառնալ»,- նկատեց Կարինե Աճեմյանը: