Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհանես Շահինյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը շատ մրցունակ թիմ է ներկայացրել, եւ ընտրություններում հիմնական մրցակցությունը գնալու է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, մասնավորապես` Տարոն Մարգրյանի եւ Արմեն Երիցյանի միջեւ:
Ասուլիսի ընթացքում Շահինյանը նաեւ շեշտեց, որ գոհ է գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի աշխատանքից եւ նվիրումից:
Մեր թղթակիցը փորձել է Հովհաննես Շահինյանից պարզել, թե որո՞նք են պաշտոնավարման ընթացքում Տարոն Մարգարյանի գրանցած ձեռքբերումներն ու սխալները կամ գոնե թերությունները: Ուշագրավ է, բայց պայքարի մեջ մտած ՕԵԿ ներկայացուցիչն այդպես էլ թերություն ու սխալ չգտավ Տարոն Մարգարյանի աշխատանքում, ինչը նաեւ սպասելի էր:
«Ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Երեւանի համար արվում է ամեն ինչ: Ինչ է նշանակում սխալ: Եթե սխալ թույլ չտան, նշանակում է` չեն աշատում: Սխալ թույլ են տալիս միայն աշխատող մարդիկ: Երեւանի քաղաքացիները պետք է ասեն, որոնք են քաղաքապետի ձեռքբերումները, որոնք սխալները, որոնց քաղաքացիների մի մասը կարող է համաձայն լինել, մի մասը կարող է համաձայն չլինել»,- հայտարարեց Շահինյանը:
Մեզ այդպես էլ չհաջողվեց ՀՀԿ-ական նախկին թաղապետից պարզել, թե որն է Տարոն Մարգարյանի գեթ մեկ թերությունը: