Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ: Իր ելույթում նա նախ հայտարարեց, որ բազում ծրագրեր են իրականացվել, բայցեւ նշեց, որ դեռ խնդիրներ կան, որոնց լուծման համար ժամանակ է պետք, իսկ թիմն այդ ուղղությամբ «աշխատում է օր ու գիշեր»:
Տարոն Մարգարյանն անդրադարձավ վերջին տարիների համար «աննախադեպ` ասֆալտապատման աշխատանքներին» եւ հայտարարեց, որ 4 մլն քառ. մետր ասֆալտապատման աշխատանք է կատարվել: Նա վստահեցրեց, որ իրենց թիմի համար «բոլոր բակերն են հարազատ, եւ բոլոր բակերը պետք է լավը դարձնեն»:
Տարոն Մարգարյանը հայտարարեց նաեւ, որ իրենց թիմն ապրում է երեւանցիների դարդ ու ցավով, եւ այնպես են անելու, որ երեւանցին դարդ ու ցավ, կոմունալ խնդիրներ չունենա, ամեն վարչական շրջան ունենա իր «Կենտրոնը»:
«Մենք չենք եկել խոստումներ տալու, մենք եկել ենք հաշվետու լինելու»,- հայտարարեց գործող քաղաքապետը:
Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ թերություններ եղել են, եւ պետք է դրանք շտկել, նաեւ հայտարարեց, որ աշխատող մարդն է սխալվում: «Ես ձեզնից մեկն եմ»,- ասաց Տարոն Մարգարյանը եւ խնդրեց, որ մայիսի 5-ին բնակիչները քվեարկեն իրենց օգտին, քանի որ ունեն փորձ, կատարած աշխատանք: