|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ` «Նոր գիրք» անվամբ: Գրախանութի հանդիսավոր բացումն արել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:
«Բնական է, որ մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գրախանութների դերն ու մայրաքաղաքում դրանց քանակի ավելացումը, ինչն իր հերթին լուրջ խթան կհանդիսանա գրքի և ընթերցանության զարգացման հարցում: Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն անհատներին, ովքեր մայրաքաղաքում գրախանութներ բացելու ցանկություն կունենան»,- նշել է քաղաքապետը:
Ի դեպ, քաղաքապետը նաեւ եղել է գրախանութի առաջին գնորդը` գնելով հայ մեծանուն գրողների հեքիաթների ժողովածուներից: