Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Գյումրի, Աշոցք և Արթիկ քաղաքների բնակիչներից ոստիկանությանը կամավոր հանձնել են տարբեր տեսակի զինամթերքներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակիչները ոստիկաններին են հանձնել կոռոզիայի ենթարկված «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ` առանց փամփուշտների, գործարանային համարը մեխանիկական եղանակով ջնջված «ՏՏ» տիպի ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Գլենչեր» տիպի գազային ատրճանակ` դատարկ պահունակով, «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց պահունակի և «ԱԳՍ» տիպի ականանետի «ՎՈԳ-17Մ» տրամաչափի 4 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Հատկանշական է, որ ոստիկանությունը Շիրակի մարզի բնակիչների զինաթափումը կատարել է Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրի` այսօրվա այցելությունից առաջ: