կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-19 08:54
Հասարակություն

Սյունիքի մարզը ''վարձով են տվել''

Սյունիքի մարզը ''վարձով են տվել''

Հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեքստում իշխանությունները պատրաստվում են Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ տրամադրել Իրանին: Ավելին, ըստ իրանական լրատվամիջոցների՝ հունվարի 16-ին Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է այդ կապակցությամբ ինչ-որ հուշագիր: Սակայն ՀՀ իշխանությունները փորձում են փաստը գաղտնի պահել:

 

Սա ուշագրավ է այն առումով, որ ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան, ընդ որում` առանց որեւէ բացատրության: ՀՀ կառավարությունն էլ ԱԳՆ-ին հանձնարարել էր բանակցություններ վարել ու լուծել խնդիրը: ԱԳՆ-ն մինչ օրս չի հրապարակել իր վարած բանակցությունների արդյունքները, թեեւ եթե դրանք դրական լինեին, ապա վաղուց կհայտարարվեր «ձեռքբերումների» մասին:

 

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու եզրակացնում. «Փաստորեն, իրեն Նժդեհի հետեւորդ համարող Սերժ Սարգսյանի իշխանությունը, Հայաստանի հողերը՝ սկսած Լեռնահայաստանից, առայժմ վարձակալությամբ մի կողմից՝ ռուսներին, մի կողմից՝ իրանցիներին, մի կողմից՝ Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին տալով, փորձում է իր համար լեգիտիմություն կորզել: Առաջ՝ դեպի ապահով Հայաստան»: