կարևոր
4642 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 12:30
Քաղաքական

Շիրակի մարզը ներկայացնող համայնքների և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Շիրակի մարզը ներկայացնող համայնքների և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հրավերով մայիսի 24-ին Գյումրիում տեղի ունեցավ քննարկում՝ Գյումրիի, Շիրակի մարզի խոշորացված համայնքները ներկայացնող ավագանու անդամների (Անի, Ամասիա, Ախուրյան խոշորացված համայնքներ), համայնքների ղեկավարման բազմամյա փորձ ունեցող գործիչների (Ազատան, Մարալիկ, Ախուրյան), Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների մասնակցությամբ։

Հանդիպմանը նախորդել էր «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությունը, որի ժամանակ էլ որոշվել էր ընդլայնված կազմով քննարկում կազմակերպել։

Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, ինչպես նաև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ «Դեմ ենք սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։

Երևանի ու Շիրակի մարզը ներկայացնող ավագանու անդամները կոչ են անում մյուս մարզերի ավագանու անդամներին (անկախ կուսակցական ու խմբային պատկանելությունից) հանդես գալ համանման հայտարարությամբ։