կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 14:05
Հասարակություն

Լոռու մարզը մասնակցել է «Մենք ենք, մեր մարզը » խորագրով համերգ-ցուցահանդեսին

Լոռու մարզը մասնակցել է «Մենք ենք, մեր մարզը » խորագրով համերգ-ցուցահանդեսին

Օրերս Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ «Մենք ենք, մեր մարզը » խորագիրը կրող համերգ- ցուցահանդեսը, որին իր գեղեցիկ մասնակցությունը ցուցաբերեց Լոռու մարզը:

Ծրագիրն անցկացվեց ԿԳՄՍ նախարարության և  Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, իսկ մարզի մասնակցությունը մշակութային օրերին իրականացվել է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից՝ ի դեմս մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանի:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստների բաժնի պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, Լոռու մարզպետի անունից ներկաներին ողջունեց Մհեր Մելիքյանը, ինչպես նաև «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամի Վանաձորի պատասխանատու, երաժշտագետ Նելլի Պապանյանը:

Բացման խոսքում  նրանցից յուրաքանչյուրը կարևորեց նմանատիպ փառատոնների կայացումը մեր երկրում, որը նպաստում է պատանի կատարողների ինտելեկտի զարգացմանը և ազգային դիմագծի ձևավորմանը:

Միջոցառման սկիզբն ազդարարեց Երևանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի «Սթայլ» պարային խումբը  (ղեկավար Նոնա Բաբաջանյան), այնուհետև համերգային ծրագիրը շարունակեցին Լոռու մարզից իրենց մասնակցությունը բերած Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան պարային համույթը (գեղարվեստական ղեկավար Արմենուհի Դիլանյան), Ստեփանավանի «Անի» մանկապատանեկան պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Տաթև Իսպիրյան), Ստեփանավանի արվեստի դպրոցի վոկալ համույթի սաները (ղեկավար Գայանե Պեպելյան), անհատ կատարողներ՝ Վանաձորի Է.Կզարթմյանի, Շ.Տալյանի անվան երաժշտական դպրոցներից, Տ.Չուխաջյանի անվան արվեստի դպրոցից, Ալավերդու արվեստի դպրոցից, Ռ.Մելիքյանի անվան երաժշտական դպրոցից: Ծրագիրը վարեց  դերասան, ասմունքող Հրաչուհի Լոռեցյանը:

Հրաչուհի Լոռեցյան