Այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում. գրում է
Shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ խորհրդակցությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզի ոստիկանության վարչության և ոստիկանության Գավառի, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու բաժնի պետերը, օպերատիվ և ծառայության գծով տեղակալները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ղեկավար անձնակազմն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի և տարածքային քննչական բաժանմունքների պետերը:
Խորհրդակցության ժամանակ ՀՀ ոստիկանապետը հայտնել է, որ իր հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել նույն մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արսեն Ադամյանը: