Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի պահանջած գյուղերը հանձնելու դեպքում Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի 2 մասի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Խաչատուր Ստեփանյանը` նշելով, որ թուրքերը մարզ մտնելուց հետո անմիջապես ճեղքելու են մարզը` վտանգելով անցնող մեր ռազմավարական կոմունիկացիաները: Նրա արձանագրմամբ` կվտանգվի Երևան- Իջևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը, այն կդառնա անգործարկելի, ինչպես Գորիս Կապան միջպետական ճանապարհի հատվածը։ Վտանգվելու է նաև գազամուղը:
«Փաստորեն անվտանգային առումով, թե՛ տնտեսական, թե՛ տրանսպորտային ու նաև մարդկանց գերեվարման, կյանքի անվտանգային առումով որևէ երաշխիք չկա։ Որովհետև նշված գյուղերը հանձնելուց հետո Տավուշի մարզի մի քանի գյուղեր՝ հայտնվելու են թշնամու զինվորի անմիջական նշանառության տակ», - նկատեց Ստեփանյանը։
Նկատենք, որ մի քանի ուղղությամբ թշնամին ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու օկուպացրել` հայտարարելով, որ զորքերը հետ չի քաշելու, քանի դեռ չի իրականացվել սահմանագծումը: Իսկ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են սահմանագծումն սկսել Տավուշից ու միակողմանի զիջել տարածքներ` փոխանակ պահանջելու, որ այդ աշխատանքներն սկսվեն, օրինակ, Սյունիքից, որտեղ կան օկուպացված տարածքներ:
«Նախ` թուրքն այդ տեսակն է` փորձում է խփել թույլ տեղին, թշնամուն է բնորոշ դա: Իրենք գիտեն, որ դա խոցելուց հետո Հայաստանի համար այդ հատվածը դառնալու է խիստ վտանգավոր, անվտանգության որևէ հետագա քայլեր նախատեսված չեն և, ըստ էության, Հայաստանի հյուսիս- արևելյան շրջանն Ադրբեջանը վերցնելու է իր վերահսլողության տակ», - նշել է պրոֆեսորը`ավելացնելով, որ Տավուշում շատ ավելի վտանգավոր վիճակ կստեղծվի, քան Սյունիքում: Ըստ նրա, ոթե Սյունիքում այլընտրանքային ճանապարհ կար, ապա Տավուշի պարագայում դա էլ չկա։
Նա համոզված է, որ իշխանությունների հայտարարությունները, թե տարածքները պետք է զիջենք, որ Ադրբեջանը չհարձակվի, որևէ երաշխիք չէ, որովհետև թշնամին հատկապես թուրքը, հարձակվում է, երբ թուլակամություն ես ցուցաբերում: Որպես պատմաբան Խ. Ստեփանյանը բացառիկ դրվագ հիշեց պատմությունից, երբ Պետրոս Գետադարձը համոզում էր, որ փրկությունը տալու և հանձնվելու մեջ է, դա տեղի է ունեցել այդ օրերի թագավորության անկումից առաջ էր ։
«Հիմա այսօրվա իշխանությունները համոզում են, թե պետք է Ադրբեջանի պահանջները բավարարեն, որ չհարձակվեն, բայց, ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանը նոր հարձակում է սկսելու։ Տավուշից է սկսել, որովհետև Տավուշն այսօր Հայաստանի այս պահին, ամենաանվտանգ պաշտպանական գիծն է։ Գեղարքունիքում էլ մենք խոցելի ենք, Սյունիքում էլ խոցելի ենք, Տավուշում իսկապես անխոցելի դիրքայի առավելություն ունենք: Փաստորեն, փորձում են նաև այս մեր անվտանգային գիծը, որ խոցելի չէ, ավելի խոցելի դարձնել և Հայաստանի նկատմամբ նոր ճնշումներ գործադրել», - ասաց պատմական գիտությունների դոկտոր պորֆեսորը։
Ինչ վերաբերում է երկրի վարչապետի այսօրվա խոստմանը տավուշցիներին, որ միջպետական մայրուղուն այլընտրանքային ճանապարհ են պատրաստվում կառուցել` նա թերահավատորեն վերաբերվեց։ Հիշեցնելով Փաշինյանը նախկին արտահայտությունները` «Արցախը Հայաստան է և վերջ», Ստեփանյանը վստահ է, որ նման ճանապարհ չի կառուցվելու, հակառակ դեպքում արդեն սկսած կլինեին։
Աղբյուր` Փաստինֆո