կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 18:32
Իրավական

Ոստիկանությունը զինաթափում է Շիրակի մարզը

Ոստիկանությունը զինաթափում է Շիրակի մարզը

Երեկ Գյումրի, Աշոցք և Արթիկ քաղաքների բնակիչներից ոստիկանությանը կամավոր հանձնել են տարբեր տեսակի զինամթերքներ: 

 

Ոստիկանությունից հայտնում են, որ  բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակիչները ոստիկաններին են հանձնել կոռոզիայի ենթարկված «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ` առանց փամփուշտների, գործարանային համարը մեխանիկական եղանակով ջնջված «ՏՏ» տիպի ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Գլենչեր» տիպի գազային ատրճանակ` դատարկ պահունակով, «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց պահունակի և «ԱԳՍ» տիպի ականանետի «ՎՈԳ-17Մ» տրամաչափի 4 փամփուշտ:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

Հատկանշական է, որ ոստիկանությունը Շիրակի մարզի բնակիչների զինաթափումը կատարել է Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրի` այսօրվա այցելությունից առաջ: