կարևոր
4003 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 20:49
Հասարակություն

Իմ ճանաչած Վահե Ղազարյանն իր «մահկանացուն կնքեց» այսօր․ Բագրատ Սրբազան

«Ցավով եմ ասելու՝ իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց՝ որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք։ Մահացավ ինձ համար»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ ՆԳ նախարար Ղազարյանը այդպես էլ տղամարդկություն չունեցավ։

«Ես նրա փոխարեն հրաժարական կգրեի, կգնայի»,- ասաց Սրբազանը, ապա նշեց՝ մինչ այդ նրա մասին այլ կարծիք ուներ։

«Մեզ մոտ՝ գյուղերում առասպելներ են հյուսում՝ Վահեն այսպես է անում, Վահեն այնպես է անում, Վահեն զզվել է, եկել է տուն, գանգատվել է․․․ ինչ ասես՝ պատմում են։ Ես էլ հավատացել եմ, որովհետև ճանաչել եմ նաև։ Վարքագիծն եմ տեսել, վերաբերմունքն եմ տեսել, ամեն ինչն էլ տեսել եմ։ Միասին հաց ու աղ ենք բաժանել, չեմ մոռանա դա էլ։ Բայց ասել եմ նաև՝ այս ամբողջ ընթացքում ինչու՞ է մնում այս մարդը, եթե այդքան դժգոհ է։ Ոող հեռանա։ Ասել են՝ ընկերն է (Փաշինյանի-խմբ․)։ Պետությունն ընկերությա՞մբ են կառուցում, չեմ հասկանում»,- տարակուսեց Բագրատ Սրբազանը։