|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենքն Արմեն Սարգսյանը ստորագրեց՝ վերջնականապես կնքելով իր քաղաքական մահկանացուն: Այդ մասին, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան գրառում է արել հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Նա գրել է. «Լինելով ընտանիքապետության կցորդն անձնապես և խորհրդարանական հանրապետության նախագահի ինստիտուտը վերածելով նախամուտքի փալասի՝ Արմեն Սարգսյանն այս պահից պետք է պատրաստվի 1997-ի իր հետ կատարված պատմության կրկնությանը: Բայց այս անգամ ամեն ինչ հրապարակային է լինելու՝ ավանակի վրա թարս նստած»:
Հիշեցնենք՝ այսօր նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը: