Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 16:37
Քաղաքական

ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ միջուկային զենք է կիրառել. իրանցի դիվանագետ

ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ միջուկային զենք է կիրառել. իրանցի դիվանագետ

Բացի սիոնիստական համակարգից, որին Իրանը համարում է ոչ լեգիտիմ, մնացած բոլոր երկրների հետ հարաբերություններ զարգացնելու հարցում Իրանը որեւէ սահմանափակում չունի. այսօր լրագրողներին ասաց Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը` անդրադառնալով Իրան-Արեւմուտք հարաբերությունների ներկայիս մակարդակին:

 

Իրանցի դիվանագետը նշեց, որ եթե Միացյալ Նահանգների ու արեւմտյան մի քանի երկրների հետ իրենք ունեն լարված հարաբերություներ, ապա դա միմիայն պայմանավորված է այն հանգամանքով, որ երկար տարիներ նրանք են թշնամանք ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:

 

«Եթե նրանք մի կողմ դնեն իրենց թշնամանքը եւ զղջան նախկին արածների համար, գուցե երկխոսության եւ հարաբերությունների զարգացման դաշտ ստեղծվի»,- ասաց Ռամին Մեհմանփարաստը` հավելելով, որ անարդարացի, ոչ իրավական եւ անտրամաբանական է այն պատժամիջոցների համակարգը, որ Արեւմուտքը կիրառում է Իրանի դեմ:

 

Բանախոսը նշեց, որ հարաբերությունների լարվածությունը պայմանավորված է Իրանի միջուկային ծրագրի հետ, սակայն իրենց այդ ծրագիրը բացառապես միջուկային էներգիայի խաղաղ կիրառում է ենթադրում:

 

«Աշխարհում մոտ 20 հազար միջուկային մարտագլխիկներ կան, որոնց կեսը պատկանում է ԱՄՆ-ին: Իրանն առաջին երկրներից է եղել, որ ստորագրել է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը: Բացի այդ` աշխարհում միայն ԱՄՆ-ն է միջուկային զենք կիրառել, կոտորել հազարավոր ճապոնացիների»,- շեշտեց Իրանի արտգործնախարարության խոսնակը: