Փոխարժեքներ
07 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.83 |
EUR | ⚊ | € 411.16 |
RUB | ⚊ | ₽ 4.0793 |
GBP | ⚊ | £ 492.74 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Ռուսական միջուկային զենքը կարող է օգտագործվել Ռուսաստանի կամ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, եթե վտանգ կա երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ասված է Բելառուսի հետ Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրում, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Պետդումա՝ վավերացման, գրում է ТАСС-ը։
Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանի միջուկային զենքը կարող է օգտագործվել ի պատասխան Ռուսաստանի կամ Բելառուսի դեմ միջուկային զենքի կամ զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների կիրառման, ինչպես նաև «սովորական զենք օգտագործող կողմերից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում, որը կրիտիկական սպառնալիք է ստեղծում նրա ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության համար»:
Պայմանագրի կողմերը Ռուսաստանի Դաշնության միջուկային զենքը համարում են «կարևոր գործոն միջուկային ռազմական բախումների և սովորական զենքի օգտագործմամբ ռազմական հակամարտությունների առաջացումը կանխելու համար, ինչպես նաև զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և հարկադիր միջոց է»:
Բացի այդ, կողմերը Միութենական պետության մասնակցի վրա զինված հարձակումը դիտարկում են որպես ագրեսիայի ակտ ամբողջ Միութենական պետության դեմ և կձեռնարկեն համապատասխան պատասխան միջոցներ՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու միջոցները: Մասնավորապես, երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում Միութենական պետության երկրորդ երկիրը, նախագահների համաձայնությամբ, պաշտոնական դիմումից հետո անմիջապես տրամադրում է անհրաժեշտ ռազմական, ռազմատեխնիկական և այլ օգնություն: