կարևոր
523 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 10:50
Աշխարհ

ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ-ն փորձի մեկուսացնել Կալինինգրադը

ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ-ն փորձի մեկուսացնել Կալինինգրադը

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ-ն փորձի մեկուսացնել Կալինինգրադի մարզը։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայում ՌԴ դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչությունում պնդում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է ռուսական տարածաշրջանի օդային և ծովային շրջափակման սցենարը: Այս դեպքում Մոսկվան կարող է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում` միջուկային զենքը` սեփական տարածքը պաշտպանելու համար։

«Առանձին ուշադրության են արժանի Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի «Gallant Boar 2026 համատեղ զորավարժությունները, որոնք հատուկ ուղղված էին Բալթիկ ծովի ափին գտնվող ռուսական Կալինինգրադ անկլավի դեմ։ Տեղեկություն կա, որ ՆԱՏՕ-ն Կալինինգրադի և Կալինինգրադի մարզի օդային ու ծովային շրջափակում է նախապատրաստում», - նշել են դեսպանությունը։