|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ Sabah թերթի՝ Ստամբուլում Իրանի հյուպատոսարանի աշխատակիցը ձերբակալվել է 2019 թվականին Մասուդ Մոլավի Վարդանջանիի սպանության կազմակերպչին օգնելու համար: 43-ամյա Մուհամեդ Ռեզա Նասերզադեն մեղադրվում է սպանության ենթադրյալ կազմակերպիչ Ալի Էսֆանջանիի համար ճանապարհորդական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ նրան Իրան տեղափոխելու համար:
Վարդանջանին գնդակահարվել էր Աբդուլուահապ Քոչակի կողմից 2019 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասի փողոցներից մեկում: Նա իրանական հետախուզության նախկին սպա էր՝ մինչ Թուրքիա տեղափոխվելը, և սոցիալական լրատվամիջոցներում «խաչակրաց արշավանք» էր նախաձեռնել`բացահայտելու համար իրանցի պաշտոնյաների հետ կապված կոռուպցիաները:
Նասերզադեի անունը հայտնվել է այն ժամանակ, երբ Սիավաշ Աբազարի Շալամզարին, որը կասկածվում է սպանությունից հետո Էսֆանջանիին Իրան փախչել օգնելու մեջ, վկայություն է տվել: Դատարանն այս շաբաթվա սկզբին Նասերզադեի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել: Հյուպատոսության քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում աշխատող դիվանագետը իր ցուցմունքում նշել է, որ սպանության պահին ինքը Թուրքիայում չի եղել և չի ճանաչում Էսֆանջանիին կամ գործով մյուս կասկածյալներին:
Սպանությունից հետո 13 կասկածյալ է ձերբակալվել, նրանցից ութը բանտարկվել են: