կարևոր
724 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-27 19:18
Աշխարհ

Լուկաշենկոն սպառնացել է ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում միջուկային զենք կիրառել

Լուկաշենկոն սպառնացել է ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում միջուկային զենք կիրառել

Բելառուսի վրա ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում միջուկային զենք կկիրառվի, Ռուսաստանը կաջակցի այդ քայլին։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ իր երկրի դեմ ագրեսիան կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հաստատել է իր խոսքերը՝ ճշգրտումներ կատարելով միջուկային դոկտրինում:

«Պուտինը հաստատել է իմ խոսքերը։ Երբ ՆԱՏՕ-ն՝ լինի դա ամերիկացիներ, թե լեհեր, որոնք արդեն շարվում են մեր սահմանի երկայնքով,- հարձակվի մեզ վրա, մենք կկիրառենք միջուկային զենք։ Ռուսաստանն անմիջապես կմտնի խաղի մեջ», – հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը հավելել է, որ միջուկային զենքի կիրառման դեպքում պատասխանը հակառակորդներին անխուսափելի կլինի, և այդ ժամանակ Ռուսաստանը գործի կդնի իր ողջ զինանոցը:

«Սա արդեն համաշխարհային պատերազմ է, որին Արևմուտքը պատրաստ չէ։ Մենք հստակ հասկացրել ենք՝ մեր պետական սահմանը հատելը կարմիր գիծ է։ Պատասխանը կլինի ակնթարթային», – ընդգծել Է Լուկաշենկոն։ Նա նաև նշել է, որ Մինսկն ակտիվորեն պատրաստվում է իրադարձությունների նման զարգացմանը. «Ես այդ մասին խոսում եմ անկեղծ և բաց»: