Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը, Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնգը հայտարարել է, որ երկիրը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»․ հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Նա նաև նշել է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի կողմից շատ մեծ սխալ էր խոսել ԿԺԴՀ-ի դեմ կանխարգելիչ հարվածի մասին: