կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-25 16:01
Աշխարհ

Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար

Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել կիրառել մարտավարական միջուկային զենք և հարվածել Լեհաստանի տարածքին․ CNN-ի եթերում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ուեսլի Քլարքը։

Նրա կարծիքով՝ զորավարժությունների շրջանակներում ռուսական զորքերը նմանակել են մի իրավիճակ, երբ Ռուսաստանը սկսում է պարտվել, քանի որ ՆԱՏՕ-ն աջակցում է իր հակառակորդին։ Այս դեպքում Մոսկվան վախեցնում է միջուկային հարվածով, որը կարող է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել։ Արդյունքում՝ ՆԱՏՕ-ն կհայտարարի, որ չի ցանկանում միջուկային պատերազմ և կնահանջի։

«Եթե Պուտինն իսկապես ցանկանում է զսպել ՆԱՏՕ-ն, եթե նա հավատում է, որ կարող է ոչնչացնել ՆԱՏՕ-ն, ապա կարող է կիրառել մարտավարական միջուկային զենք: Որտե՞ղ է նա կիրառելու այն: Գուցե ոչ Ուկրաինայում, այլ ինչ-որ տեղ՝ Լեհաստանի մարդաշատ վայրում»,- ասել է Քլարքը։