|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Գովելյանը գոհ չէ Եվրոպայի առաջնությունում իր գրանցած արդյունքից:
«Եթե հաշվի առնենք իմ անձնական կարծիքը, ապա, բնականաբար, գոհ չեմ գրանցածս` 174 կգ արդյունքից: Սակայն հաշվի առնենք, որ այս տարի մեզ համար հիմնական կարևորությունը թիմային հաշվարկով մասնակցել էր, ինձ էլ հաջողվեց 50 միավոր վաստակել, ապա գոհ եմ: Իսկ ինչ վերաբերում է վերջին մոտեցմանս, երբ չբարձրացրեցի 100 կգ կշռող ծանրաձողը, ես մարզումների ժամանակ կրծքիս բարձրացնում եմ 105 կգ: Գուցե չստացվելու պատճառն այն էր, որ շատ ինքնավստահ էի: Սովորաբար, ես «կաղում» եմ կրծքից վերցնելիս»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Գովելյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 53 կգ քաշային կանանց պայքարի ընդհանուր հաշվարկում Աննա Գովելյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Գովելյանը B ենթախմբում առաջին տեղում է: