|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսական Известия պարբերականը տեղեկացնում է, որ մոսկովյան «Սպարտակ» թիմի գլխավոր բաժնետեր Լեոնիդ Ֆեդունը հրահանգ է տվել ակումբի ղեկավարությանը, որ Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստների` Արաս Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի համար տրանֆերները բաց են, և նրանք կարող են գտնել այլ թիմեր:
«Ֆեդունն անձամբ հանդիպել է Յակինի հետ և ցույց տվել նրան իր աջակցությունը: «Սպարտակ»-ի գլխավոր բաժնետերը համարում է, որ վերջին ժամանակաշրջանում Յակինը գտնվում է դժվար կացության մեջ` լինելով ֆուտբոլասերների, երկրպագուների, ֆուտբոլիստների և տնօրենների խորհրդի ճնշման տակ, որը խանգարում է նրան կենտրոնանալ իր աշխատանքի վրա»,- հայտնում է Известия-ն: