Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը խոսել է թիմի խնդիրների մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ այժմ ամենակարևորը միավորվելն է: Որպես օրինակ` Օզբիլիսը հիշատակել է Թուրինի «Յուվենտուս»-ին:
«Երեք տարի առաջ «Յուվենտուսը», որն Ա սերիայի լավագույն ակումբներից է, յոթերորդ տեղում էր: Այժմ նրանք երկրի չեմպիոններն են: Մենք պետք է միավորվենք և միասին դուրս գանք այս ճգնաժամից»,- ասել է կիսապաշտպանը:
Օզբիլիսը նաև հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում փորձելու է ցույց տալ իր ռմբարկուական հատկանիշները:
«Իմ հարվածները չեն անհետացել: Պարզապես կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են ֆուտբոլիստի վրա: Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում դուք կտեսնեք իմ լավագույն հարվածները»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել sport-express.ru կայքը: