կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 00:46
Սպորտ

Չեմ ցանկանում աշխատել մարզչի հետ, ով այդպես է վերաբերվում ինձ. Արաս Օզբիլիս

Չեմ ցանկանում աշխատել մարզչի հետ, ով այդպես է վերաբերվում ինձ. Արաս Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ծավալուն հարցազրույց է տվել sport-express կայքին, որտեղ իր դժգոհությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ` ազգությամբ թուրք Մուրադ Յակինից:

 

«Պաշտոնական հայտարարությամբ ես դեռ վնասվածք ունեմ: Բոլորն այդպես են մտածում, որովհետև ակումբն այդպիսի լուրեր է տարածում:  Իրականում ես արդեն վաղում շատ լավ եմ զգում և 100 տոկոս պատրաստ եմ:  Մեկ ամսից ավելի է, ինչ ես վերջացրել եմ աշխատանքս ֆիզիկական պատրաստվածության մարզչի հետ: Հասկանալի  է, որ դրանից հետո պետք է խաղային փորձ ունենալ, որպեսզի հնարավորինս շուտ հասնեմ իմ մարզավիճակին: Բայց վերջին 5-6 շաբաթում ես ոչինչ չեմ ավելացրել: Դա ինձ թույլ չեն տալիս անել»:

 

՞վ և ինչո՞ւ:

-Թիմի հետ վերջին մարզումն անցկացրել եմ ապրիլի 17-ին` «Մորդովիա»-ի հետ խաղից առաջ: Հաջորդ օրը մենք Սարանսկում հաղթեցինք, և մարզիչը որոշեց խաղացողներին 3 օր հանգիստ տալ, իսկ ինքն օգնականների հետ գնաց Շվեյցարիա:  Մարզիչներից ոչ ոք չմնաց թիմում: Ինձ հանձնարարեցին ինչ-որ վարժություններ և ասացին, որ  մարզվեմ դահլիճում:   Չեմ հասկանում` ինչպես կարող է պրոֆեսիոնալ թիմում բոլոր 4 մարզիչները միասին հեռանան թիմից և ոչ ոքի չթողնեն խաղացողի հետ, որին պետք է հնարավորինս շուտ վերադարձնել հիմնական կազմ:

 

-Իսկ Դուք ի՞նչ ասացիք:

-Ասացի` խնդիր չկա, ամբողջ տարին անցկացրել եմ մարզասրահում, որոշ ժամանակ էլ կանցկացնեմ:

 

-Փորձե՞լ եք խոսել Յակինի հետ և պարզաբանել:

-Առանձնապես իմաստ չկա դրա մեջ: Մարզիչները «Սպարտակ»-ում իսկապես պրոֆեսիոնալներ են: Լավագույններից մեկը, որոնց հանդիպել եմ իմ կարիերայում: Իսկ մարզչական շտաբի հետ խնդիրները միշտ են:

 

՞նչ խնդիրների մասին է խոսքը:

- Անհրաժեշտ հաղորդակցության բացակայությունը: Հավանաբար, սա նորմալ երևույթ չէ, երբ մարզման ընթացքում չես հասկանում` ինչ են ուզում քեզանից:  Եվ միշտ հարցնում եմ մարզչին այդ մասին:  

 

-Եվ ի՞նչ եղավ հետո:

- Մարզիչները չորեքշաբթի վերադարձան, և մեզ սպասվում էր միանգամից 2 մարզում: Մի քիչ ժամանակ ես մասնակցում էի ամբողջ թիմի հետ, իսկ մնացած ժամանակը Գլուշակովի և Կառլոսի հետ: Ամեն ինչ նորմալ էր, ինձ գերազանց էի զգում: Ես Յակինին միայն ասացի, որ վերջին մեկ տարում սա առաջին անգամ է, երբ մեկ օրում 2 անգամ մարզվում եմ: Հաջորդ օրը մարզման վերջում զգացի հոգնածություն ծնկներիս շրջանում  և այդ մասին ասացի մարզչին: Հաջորդ օրը նա կանչեց բոլոր բժիշկներին և ասաց, որ ես պատրաստ չեմ, և ինձ ուղարկեց 2-րդ թիմ: Ես շոկի մեջ էի:  


Չեմ ցանկանում աշխատել մի մարզչի հետ, ով այդպես է վերաբերվում ինձ: Ով չի ուզում ես մարզվեմ ու խաղամ: Ես չեմ կարող հասկանալ` ինչպե՞ս կարող է ամբողջ մարզչական կազմը 3 օրով գնա և ոչ մեկին չթողնի խաղացողների հետ: Հատկապես` նրանց մոտ, ովքեր դրա կարիքն ունեն: Չէ՞ որ ես մեկ տարի վերականգնվում էի` խաղադաշտ վերադառնալու օրերը հաշվելով, իսկ այժմ ինձ հնարավորություն չեն տալիս: Ես չեմ խնդրում, որ ինձ միանգամից հիմնական կազմ ներառեն, պարզապես ուզում եմ մարզվել հիմնական կազմի հետ, որպեսզի կարողանամ խաղային պրակտիկա ձեռք բերել:

 

-Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Յուրա Մովսիսյանը:

՞նչ կարող է մտածել մարդը, ով վերջին 2 մրցաշրջանում 15 գնդակից պակաս գոլ չի խփել, և նրան ոչ միշտ են վստահում: Լինելով առաջնության լավագույն հարձակվողներից մեկը`  չէր կարող այդպես արագ դառնալ պահեստային խաղացող:

 

-Չենք կարող չհարցնել, ինչպե՞ս անցկացրեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը:

-  Դա ավելի տխուր է, քան այն, որ ինձ դուրս են հանում «Սպարտակ»-ի առաջին թիմից: Յակինն ինձ հենց այդ օրը հայտնեց  2-րդ թիմ տեղափոխվելու մասին: