Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2012թ. ամենամյա զեկույցում անդրադարձել է տրանսպորտի և կապի նախարարության գործունեությանը:
Ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:
Նախարարության կողմից առանձին դեպքերում պատշաճ հսկողություն չի իրականացվել փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նկատմամբ և բավարար միջոցներ չեն ձեռնարկվել 2012 թվականի ընթացքում երթուղիների չվացուցակների խախտման վերաբերյալ բողոքների արդյունավետ լուծման ուղղությամբ:
Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովման խնդիրը:
Արձանագրված դրական զարգացումները ·
Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և կառուցողական համագործակցություն է ձևավորվել Պաշտպանի աշխատակազմի և նախարարության միջև:
Լրացում է կատարվել Կառավաության որոշման մեջ որի արդյուքնում հաշմանդամ երեխային տեղափոխող' ծնողին, խնամակալին կամ վարորդին մեքենան արգելված վայրում կանգնեցնելու համար այդ անձինք չեն տուգանվելու։
Մեր կողմից բարձրացված «Զվարթնոց» օդանավակայանում լիցենզավորված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու սահմանափակումները գործնականում վերացվել են:
Սահմանվել է ինքնաշեն տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և պետական գրանցման կարգը, որի արդյունքում հստակեցվել է գործընթացը:
Նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան Նախարարությունը իրականացրել է ուսումնասիրություններ' փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նպատակով:
2012 թվականի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից անցկացված միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթներն անց են կացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներինհամապատասխան' հավասար մրցակցային պայմաններում:
Հանվել է տրանսպորտային միջոցներին ներկայացվող տարիքային սահմանափակումը, որի արդյունքում 2012 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա է տրվել 1960 անհատ ձեռնարկատիրոջ: