|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց կառավարությանը: Նա նշեց, որ մոտենում է գյուղատնտեսական աշխատանքների շրջանը, և կան խնդիրներ` վարկավորման մատչելիության հետ կապված: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը` այդ առումով:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ, հաշվի առնելով կլիմայական պայմանները, կառավարությունն արդեն ձեռնարկել է միջոցառումներ` գյուղատնտեսական տնտեսություններին օժանդակելու համար: Ծրագրերը պարարտանյութերի, սերմացուների, դիզվառելիքի տրամադրման ուղղությամբ շարունակվում են, դրանք տրամադրվելու են նույն գներով, ինչ անցյալ տարի:
Նախարարը հույս հայտնեց, որ կառավարությունը կկարողանա գյուղացիների պահանջարկը բավարարել: Վարկավորման հետ կապված` նշեց, որ երկու տոկոսով վարկերի սուբսիդավորումը կբարձրացվի, այս տարի կառավարությունը դրա համար հատկացնելու է 1 միլիարդ 357 միլիոն դրամ: