Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները՝ ուղղված Սերժ Սարգսյանին, իրենց մեջ պարունակում էին առնվազն մարզպետի հինգ պաշտոն. գրում է «Հրապարակը»:
Այս փաստը մարզպետները ցավոտ են ընդունել ու կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդ քայլին չի գնա. գրում է թերթը: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով երկար տարիներ զբաղեցնում է այդ պաշտոնը, թերթի հետ զրույցում, անդրադառնալով սույն պահանջին, ասել է.
«Ես չեմ կարծում, որ մեր երկրի նախագան Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական առաջարկությունը կընդունի: Վերջիվերջո, խորհրդարանական ընտրություններն անցել են, ձեւավորվել է իշխանություն, առաջիկա 5 տարիներին, դա պատասխանատվություն ա, ես չեմ կարծում, որ նախագան կգնա էդպիսի քայլի: Իսկ եթե կգնա այդպիսի քայլի, ուրեմն հեռանկարում կունենան հատուցումներ, որոնք որ մենք կընդունենք»:
Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, գրում է «Հրապարակը», կարծում է, որ եթե պահանջում է, դա չի նշանակում, թե որեւէ մեկը պիտի նրա պահանջը կատարի: «Համենայնդեպս, ես գիտեմ նաեւ այն, որ որեւէ մեկի պաշտոնը ցմահ չի, բայց դա «Ժառանգություն» կուսակցությունը չի որոշում»: