կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-09 17:57
Քաղաքական

Համաշխարհային փորձագետներն ու Րաֆֆիի ''օրիգինալ մտքերը''

Համաշխարհային փորձագետներն ու Րաֆֆիի ''օրիգինալ մտքերը''

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահ է, որ նախագահական այս ընտրությունները լինելու են արդար եւ թափանցիկ, մասնակցությունն էլ` ինչպես միշտ, «նորմայի մեջ»: Այս մասին ՀՀԿ-ական պատգամավորը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:

 

Նա թեեւ խոստովանում է, որ իշխանություններից հիասթափված մարդիկ էլ կան, բայց, մյուս կողմից, շտապում է վստահեցնել, որ այնքան չեն, որ խանգարեն նախագահական ընտրություններին: «Ո՞ր իշխանություններից դժգոհներ չեն լինում, իհարկե, կան»,-նշեց պատգամավորը:

 

Սերժ Սարգսյանի լուրջ մրցակիցներն են, ըստ Հարությունյանի, հավասարապես ե'ւ Հրանտ Բագրատյանը, ե'ւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Էպոսագետին ՀՀԿ-ական պատգամավորը չի ճանաչում, ուստի չի կարող ասել` լուրջ մրցակի՞ց է, թե՞ ոչ:

 

Թեեւ Բագրատյանին եւ Հովհաննիսյանին ՀՀԿ-ական պատգամավորը լուրջ մրցակից է համարում, բայց միաժամանակ հիշեցնում է, որ պայքարը գնալու է երկրորդ տեղի համար, քանի որ գործող նախագահի հաղթանակը միանշանակ է: «Իհարկե, պայքարը գնալու է երկրորդ տեղի համար, քանի որ չեմ էլ կասկածում, որ նախագահը հաղթելու է առաջին իսկ փուլում»,- նշեց նա եւ հորդորեց, անկախ ամեն ինչից, մրցակիցներին լուրջ ընդունել:

 

«Անգամ էպոսագետի՞ն»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան` Հարությունյանը հայտարարեց, որ էպոսագետն իր համար անհայտ անձնավորություն է եւ չի հասկանում, թե ինչու է առաջադրվել, թեեւ իրավունք ունի: ՀՀԿ-ական պատգամավորը չի ընդունում, որ, ժողովրդական լեզվով ասած, ով տեղից վեր է կենում, նախագահ է ցանկանում դառնալ: «Փորձում են նախագահի ինստիտուտը վարկաբեկել: Մարդիկ, ովքեր քաղաքական ճանապարհ չեն անցել, չունեն կուսակցական պաշտպանվածություն, քաղաքականության մեջ նորեկ են, չպետք է նախագահի թեկնածու առաջադրվեն»,- հայտարարեց պատգամավորը:

 

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ հնարավոր է` ընտրությունները երկու փուլով անցնեն, եւ որ այս ընտրություններում գնալու է երկու Հայաստանների` Սերժի եւ Րաֆֆի Հայաստանների պայքար, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ «Րաֆֆին միշտ էլ օրիգինալ հայտարարություններ է անում»«Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ գործող նախագահը առաջին փուլով հաղթելու է: Դրանում համոզված են համաշխարհային փորձագետները, սոցիոլոգները...»,- հայտարարեց Հա,լետ Հարությունյանը: