|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Րաֆֆի Հովհաննիսյանն ունի իր բնավորությունը, ունի կյանքի, պայքարի իր եղանակները եւ այդ պայքարը տանում է ամենատարբեր միջոցներով` նաեւ իրեն զրկելով որոշ բարիքներից, այդ թվում` հացից. լրագրողներին այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախագահի նախկին թեկնածուն նշեց, որ, դրանով հանդերձ, ունի նաեւ շիտակություն, որ իր խոսքը չի փոխում` ո’չ Մոսկվայում, ո’չ Բաքվում, ո’չ Վաշինգտոնում եւ ո’չ այլուր:
«Բայց նաեւ ունեմ ներքին պահանջ` իմ կյանքն իմաստավորելու, որ այս անգամ կարող եմ դիմել հացադուլի եւ հավատացած եմ, որ հնարավոր բոլոր ճանապարհներով պետք է տանեմ պայքարը մինչեւ վերջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ իր հացադուլը ոչ թե ուղղված է Սերժ Սարգսյանի, իշխանությունների կամ որեւէ մեկի դեմ, այլ համաժողովրդական պայքարի ավարտական փուլին մաս կազմելու իր հավատամքն է:
«Սա հացադուլ չէ, այլ պայքար է, որն ուղղորդվում է հաց չուտելով»,- պարզաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: