կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 10:24
Քաղաքական

Բաղրամյանի թոռը՝ Րաֆֆիի կողքին. ՛՛Հրապարակ՛

Բաղրամյանի թոռը՝ Րաֆֆիի կողքին. ՛՛Հրապարակ՛

՛

 

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում է եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է Լեւոն Բաղրամյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան ընտրությունները, նրան առաջարկել էր ԱՄՆ-ից գալ Հայաստան, դառնալ իր շտաբի պետը: Վերջինս չէր համաձայնել: Սակայն, ըստ թերթի, ընտրությունների վերջին շաբաթում Բաղրամյանը եկել էր եւ այսօր այստեղ է: Ավելին՝ ինքն է համակարգում Ազատության հրապարակում ընթացող ասուլիսները:

 

Լեւոն Բաղրամյանը Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկն է, ապրում է ԱՄՆ-ում, 12 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, աշխատում էր ամերիկյան Կոնգրեսում, որպես փորձագետ՝ մասնակցել էր Օբամայի քարոզարշավին, Հայաստան գալու առիթով թողել է փորձագետի աշխատանքը, Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի ընկերն է եւ գնահատվում է որպես առավել չափավոր կուրսի կողմնակից: Ի դեպ, ըստ լավատեղյակների, Կարինը միակն է, ում լիարժեք վստահում է Րաֆֆին եւ կիսվում: Որոշ գնահատումներով, հենց Կարինն է մոդերացնում հոր՝ Րաֆֆու աշխատանքային օրակարգը: