Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերահաստատել է իր այն որոշումը, որ քարոզարշավը միայնակ է տանելու: Ուշագրավ է, որ ներկաներից որեւէ մեկը չի էլ փորձել հակադարձել եւ այլ տարբերակ առաջարկել: Ինչպես միշտ, ՀՀԿ-ականների շրջանում տիրել է` «դե, եթե նախագահն է ասում, ուրեմն մի բան գիտի, ուրեմն այդպես է պետք» միտքը:
Yerkir.am-ին եւս մի քանի այլ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից, որն, ըստ էության, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ վերջին նիստն էր: Մասնավորապես` թեթեւակի խոսվել է նաեւ հետագա կադրային նշանակումների մասին:
Մեր աղբյուրները հաղորդում են, որ նախագահը, աշխատելով մեղմ լինել, վերջին նիստերում, վարչապետ Տիգրան Սարգսյանին ակնարկել է, որ ընտրություններից հետո վերադառնա Կենտրոնական բանկ: Բայց վարչապետը թեեւ չի համարձակվել նախագահին հայտարարել, որ չի ցանկանում նախկին գործին վերադառնալ, բայց դեմքի արտահայտությամբ մի քանի անգամ հասկացրել է, որ իր սրտով չէ:
Վարչապետն իրեն ոչ այդքան հարազատ շրջապատի մարդկանց այդ խոսակցություններից հետո շտապել է հասկացնել, որ նեղսրտած է նախագահի նման պահվածքից, եւ որ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում նախագահի հետ: Վարչապետը, ում որոշ ՀՀԿ-ականներ բնորոշում են որպես նախագահի սիրելի, հասկացրել է, որ եթե ամեն ինչ այս ձեւով գնա, չի բացառվում, որ պաշտոնանկությունից հետո լքի երկիրը:
Տիգրան Սարգսյանը իր` ԿԲ վերադարձի մասին խոսակցություններից հետո սկսել է այս ու այն տեղ գլուխ գովել, որ դրսից հրաշալի գործնական առաջարկություններ է ստացել, իսկ իրեն այստեղ ընդամենը ԿԲ նախագահի պաշտոնն են առաջարկում: