Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, եւ նախնական քննարկման ժամանակ ԲԴԽ շատ անդամներ եկել են այն եզրակացության, որ այլ ելք չունեն եւ պետք է կայացնեն դրական՝ բավարարող որոշում:
Ինչո՞ւ. ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, եւ նրա լիազորությունները դադարեցվեցին:
Սակայն Մելքումյանը, չհաշտվելով այդ որոշման հետ, իր ոտնահարված իրավունքների վերականգնման հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ արդյունքում հակասահմանադրական էր ճանաչվել ԲԴԽ որոշումը: Ու չնայած դատավորն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ, փաստաբանի միջոցով դիմել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերականգնեն լիազորությունները:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ում նաեւ նեղսրտած են, քանի որ պետական բյուջեից պետք է 10 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցեն դատավոր Արայիկ Մելքումյանին հարկադիր պարապուրդի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։