|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը կազմակերպում է քննարկում ընտրական օրենսգրքի շուրջ, որին հրավիրվելու են մի քանի միջազգային փորձագետներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ կքննարկվեն, մասնավորապես, էլեկտրոնային քննարկման մեխանիզմները, թե ինչպես պետք է ճիշտ ներդնել այդ համակարգերը, և թե ինչ հետևանքներ կլինեն ոչ ճիշտ ներդրման դեպքում:
Թովմասյանը նշեց, որ նոր ընտրական օրենսգիրքը մշակվում է հիմնականում արդարադատության նախարարությունում: «Ամենայն հավանականությամբ, մարտի առաջին շաբաթում որոշակիորեն հրապարակայնացված նախագիծ կունենանք: Դրան կնախորդեն պառլամենտական լսումներ, հասարակական կազմակերպությունների հետ քննարկումներ: Նախագիծը նաև Վենետիկի հանձնաժողով կուղարկվի»,- ասաց նա: