Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր լրագրողները ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին ընտրական նոր օրենսգրքի մասին: Նա նախ նշեց, որ ընտրական նոր օրենսգիրքը հարկավոր է Հայաստանի քաղաքացիներին: Ինչ վերաբերում է էլեկտրոնային քվեարկության հետ կապված խնդիրներին, Հրայր Թովմասյանն ասաց, որ բոլորն են խոսում դրա մասին, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է:
«Այն երկրներում, որտեղ չկա վստահություն ընտրական համակարգերի նկատմամբ, խորհուրդ չի տրվում էլեկտրոնային համակարգի ներդրումը: Բայց էլեկտրոնային համակարգը կոչված է ապահովելու վստահության բարձրացումը: Հիմա այս խնդրի լուծումը պետք է տեսնել հետևյալ համատեքստում` այդ համակարգերը պետք է մշակված լինեն միջազգային բարձր հեղինակություն ու վստահություն ունեցող կազմակերպությունների կողմից, դրանք պետք է անցնեն միջազգային աուդիտ»,- ասաց նա բացատրելով, որ էլեկտրոնային քվեարկության բաղկացուցիչ մաս են կազմում ընտրողների գրանցումը, բուն քվեարկությունը և, այսպես կոչված, «խելացի քվեատուփերը», որոնք ավտոմատ հաշվում են, թե ում օգտին է կատարվել քվեարկությունը:
Ընտրական նոր օրենսգրքի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է, և Հրայր Թովմասյանը հորդորեց բոլոր քաղաքական ուժերին` մասնակցել ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ քննարկումներին, չբոյկոտել, որովհետև եթե հենց սկզբից որևէ քաղաքական ուժ չի մասնակցում այդ քննարկումներին, դա կարող է չծառայել նպատակին ու չնպաստել ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: