|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մականուն
Վերջին շրջանում Ազատության հրապարակում Րաֆֆու հանրահավաքները պարբերաբար ու ջանասիրաբար խանգարում է Հայաստան անունով մի տատիկ, որին հանրությունը կնքել է «ՀՀԿ-ի Հայաստան տատի» անունով: Ասում են` նույնիսկ մականուն են դրել` ՀՀԿ-ի Ապահով Հայաստան տատի:
Աստված`վերից
Մամուլը հաղորդում է, որ երիտասարդ ամուսինները գողություն են կատարել Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» ցանցին պատկանող խանութներից մեկից: Հայտնի չէ` պատմությունն ինչով է ավարտվել, բայց ասում են` Աստված վերևից տեսել` զարմացել է:
Շտաբսը
Թեև փառապանծ Հանրապետական Էդուարդ Շարմազանովը կյանքում բանակի երես չիտեսել, բայց մարտական մեդալներից բացի` օրերս Տարոն Մարգարյանի քաղաքապետ վերընտրվելու նպատակով շտաբս-կապիտանի կոչում էլ է ստացել:
Ականավոր-մականավոր
Նկատի ունենալով այն մեթոդները, որոնցով ղեկավարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու հատկապես Ազգային ժողովի նրա խմբակցությունը, այս կուսակցության առաջնորդին նույնիսկ կուսակցական ընկերներն են վարանում շնորհել «ականավոր» տիտղոսը` առայժմ բավարարվելով «մականավոր»-ով:
Անհայտ պատկանելություն
Լրատվամիջոցները հաղորդում են, որ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն թևերի է բաժանվել, և այժմ այնտեղ «գույքագրում» է կատարվում: Վերջինս այնքան էլ հարթ չի ընթանում. մասնագետները դժվարանում են գույքագրել, զորօրինակ, Վիկտոր Դալլաքյանի կաստյում-շալվարը, չկողմնորոշվելով` այսուհետ դա ՀՀԿ-ի՞, թե՞ նաև նախագահականի նյութական արժեք է:
Լևոն Սարգսյան