|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակ» թերթը գրում է. Արագածոտնի թեմի առաջնորդի, Վեհափառի քրոջ որդու` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են․ նրան կարող է տեսակցել միայն մայրը: Մյուս հարազատներին, ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում: Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ «եղբորորդին ընտանիք չէ»: Փակ են նաեւ Արշակ սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։
Նրան կարող են այցելել միայն եղբայրը` Արարատյան թեմի հոգեւոր սպասավոր Տեր Հակոբը, եւ տարեց մայրը: Բաց են տեսակցությունները Բագրատ սրբազանի համար` նախաքննության մարմինը թույլատրել է, եւ Միքայել սրբազանի համար, որի նկատմամբ արդեն առաջին ատյանի դատավճիռ կա, եւ իրավունք չունեն տեսակցություններն արգելել: Նկատենք, որ սրբազանները տարբեր ՔԿՀ-ներում են գտնվում. 2 ամիս առաջ կալանավորված Մկրտիչ սրբազանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, Բագրատ եւ Արշակ սրբազանները՝ ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում, Միքայել սրբազանն այս պահին «Իզմիրլյան» ԲԿ-ում է, պատրաստվում է վիրահատության: