|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի բանակում զինվորների սպանությունների դեմ պայքարող NİDA շարժման 3 ակտիվիստների առանց հիմքերի երեկ ձերբակալել են. հայտնում է Contact.az-ը:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ նրանց բնակարանում ոստիկանությունը դյուրավառ հեղուկով շշեր և թմրանյութեր է հայտնաբերել: Այդպիսով` իշխանությունները նրանց փորձում են մեղադրել թմրանյութեր պահելու և անկարգություններ նախապատրաստելու մեջ:
NİDA-ի անդամները, սակայն, պնդում են, որ դրանք քաղաքացիական հագուստով մարդիկ են թաքցրել բնակարանում, որոնք այցելել էին իրենց` ներկայանալով որպես ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ:
Նշենք, որ շարժման ակտիվիստները ցույց են նախատեսել անցկացնել մարտի 10-ին, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 30 հազար մարդ: