Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումն ԱԺ-ում աննպատակ չի անցել:
Երեկ Հրայր Կարապետյանն ու ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը դիտողություններով ու առաջարկություններով թղթածրարներն ուղարկել են զինդատախազին, զինվորական ոստիկանության պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՊՆ քննչականի պետին և մի դեպքում էլ` ՀՀ առողջապահության նախարարին` նոր դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու պահանջով:
«Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ հետամուտ ենք լինելու, որ այս խնդիրները ուշադրության տակ լինեն»,- ասաց Հ. Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանի, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի եւ Հրայր Կարապետյանի մասնակցությամբ հանդիպում էր տեղի ունեցել խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայողների ծնողների հետ: ԱԺ պատգամավորները խոստացել էին յուրաքանչյուր գործի անհատական մոտեցում ցուցաբերել: