|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ Հետաքննչական հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել Մոսկվայի Բասմաննի դատարան` հայ գործարար Լեւոն Հայրապետյանին կալանավորելու համար: Նրան կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ` կապված «Բաշնեֆտ»-ի վաճառքի գործարքի հետ` իբր չհիմնավորված խոշոր տոկոսներ է ստացել այդ գործարքից. տեղեկացնում է Росбалт: Նրան մեղադրանք կներկայացվի ՌԴ ՔՕ 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր եկամուտների լեգալացում) հոդվածներով:
Անցյալ գիշեր գործարարի` «Պրեզիդենտ հոթել»-ում գտնվող գրասենյակում խուզարկություն է իրականացվել, առգրավվել է ПМ տեսակի ատրճանակի փամփուշտների 2 տուփ:
Արդեն հայտնել ենք, որ միջոցառումներն իրականացվել են ՌԴ Հետաքննչական հանձնաժողովի` «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, սակայն նշվում է, որ Հայրապետյանը պատվիրված սպանությունների հետ կապ չունի: