կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-13 12:00
Հասարակություն

Գյումրիում կատարված սպանությունների համար կասկածվող Պերմյակովի մոտ 3 բջջային հեռախոս է հայտնաբերվել

Գյումրիում կատարված սպանությունների համար կասկածվող Պերմյակովի մոտ 3 բջջային հեռախոս է հայտնաբերվել

Գյումրիում կատարված դեպքերի հետ կապված` Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն իրականացրել է սահմանի առանձնահատուկ խստացված հսկողություն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։ Հայ-թուրքական սահմանի երկայնքը շրջափակված էր, և այն հսկվում էր սահմանապահների կարգախմբերով` սպաների գլխավորությամբ, որպեսզի հնարավոր լիներ կանխել օրինախախտի հնարավոր ներթափանցումը դեպի Թուրքիա:

 

«Այսպիսով, հունվարի 13-ին` ժամը 00:15-ին, սահմանապահ խումբը, որը բաղկացած էր Գյումրիի սահմանապահների խմբից, սահմանից մոտ 2000 մ հեռավորության վրա նկատել է անհայտ անձի, ով շարժվում էր դեպի պետական սահմանը: Թույլ տալով անհայտ անձին մոտենալ հայ-թուրքական սահմանապահ կարգախմբին՝ կարգախմբի ավագը հրամայել էր նրան կանգ առնել, սակայն նա շարունակել էր քայլել:

 

Այնուհետ սահմանապահը բացականչել է. «Կանգ առ, այլապես կկրակեմ», սակայն դա էլ չի կանգնեցրել նրան: Դրանից հետո կարգախմբի ղեկավարն իրականացրել է մեկ, նախազգուշական կրակոց դեպի վեր ԱԿ-74 ավտոմատից, որով ստիպել է օրինախախտին պառկել գետնին: Այսպիսով, հաջողվել է օրինախախտին ձերբակալել Բայանդուր գյուղից 700 մ դեպի հյուսիս հեռավորության վրա:

 

Սահմանախախտը քաղաքացիական հագուստով է եղել: Զննության ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է բջջային երեք հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ:

 

Ֆիլտրացիոն միջոցառումների ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմական բազայի զինծառայող, շարքային Վ.Պ. Պերմյակովն է: Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովի որոշմամբ` ձերբակալվածը հանձնվել է 102-րդ ռազմական բազայի հրամանատարին` կայազորի ռազմական դատախազի եւ ռազմաքննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ»,- գրում է «Արմենպրեսը»: