|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովի ընտանիքի գործունեության վերաբերյալ քրեական գործում զոհերի մասին մաս է ավելացել: Քննիչները ստուգում են ընտանիքի անդամների ներգրավվածությունը «Լյուբերեցկայա» կազմակերպված հանցավոր խմբավորման «հեղինակությունների» սպանության մեջ. հայտնում է Росбалт-ը:
Իրավապահ մարմիններում աղբյուրը պարբերականին հայտնել է, որ գործը նոր ընթացք է ստացել այն բանից հետո, երբ քննության հետ սկսել է համագործակցել գործարար Սերգեյ Գավրյուշինը: Նա 15 տարի եղել է Ռաֆիկ Իսմայիլովի օգնականը, հաճախ կատարել Թելման Իսմայիլովի հրահանգները:
Քննիչների տվյալներով՝ երբ 2009 թվականին փակվեց «Չերկիզովսկի» շուկան՝ Իսմայիլովների եկամտի հիմնական աղբյուրը, ընտանիքի անդամները սկսեցին տարածքով խոշոր այլ օբյեկտներ որոնել`առևտուրը տեղափոխելու համար: Մասնավորապես՝ նրանց դուր է եկել «Աբրամցևո» շուկան: Այն, սակայն, գտնվում էր «Լյուբերեցկայա» խմբավորման հեղինակությունների և նրանց հետ կապ ունեցող գործարարների հսկողության տակ:
Ըստ քննիչների` սկզբնական շրջանում նրանք համագործակցել են հանցագործների հետ, սակայն հետո նրանց միջև կոնֆլիկտներ են ծագել շահույթը կիսելու հարցում: Այդ վեճերը շարունակվել են անգամ շուկայի փակվելուց հետո: Միաժամանակ սկսվել են «Լյուբերեցկայա» խմբավորման առաջնորդների սպանությունները: Քննիչները հիմքեր ունեն կասկածելու, այդ թվում` վկաների ցուցմունքների հիման վրա, որ հարձակումների հետևում կանգնած էին հենց Իսմայիլովները: Ըստ աղբյուրի` մեղադրանքները դեռ ներկայացվել են 5 սպանությունների գործով:
Նշվում է, որ ներկայումս քրեական գործը հետաքննվում է հինգ հոդվածով` հանցավոր խմբի կազմակերպում, սպանություն, զենքի անօրինական պահում, բանկային անօրինական գործունեություն և հրդեհելու հոդվածներով: