Ժամանակին Սուրբ Ղազանչեցոցը ազատագրվեց, իսկ այսօր ԵԽԽՎ-ում, նիկոլի պատվիրակության ներկայությամբ, Ղազանչեցոցը «Ղազանչի» են անվանափոխում: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինա Նազարյանն ու տեսանյութ հրապարակել:
«Ժամանակին Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչ էինք տեղադրում, իսկ այսօր Խաչը հանել, դրել են թուրքի ոտքերի տակ:
Ժամանակին Շուշին Շուշի էր, իսկ այսօր վերանվանվեց Շուշա:
Ժամանակին հաղթող ազգ էինք, ունեինք ուժեղ առաջնորդ ու ղեկավարություն ու թուրքը իր տեղը գիտեր, իր չափը գիտեր, իր տեղը վերընգած ռիսկ չէր անում մեր կողմ նայել, իսկ այսօր պայմաններ է թելադրում, Շուշիում թեյ ա խմում, հրավերի համաձայն մուղամ ա լսում, Հայաստանի գյուղեր ա գրավում, ճանապարհների վրա նույնիսկ ոչ զինվորական, այլ ոստիկանական պոստեր ա դնում, մեր արժանապատվության հաշվին իրեն լավ ա զգում, ու դա մի պատճառ ունի` որոհվետև մեր երկրի ղեկավարը դա ոչ միայն թույլ է տալիս , այլ և ողջունում է:
Դրա համար է երեք տարի դատում Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչը տեղադրողին»,- գրել է նա: