Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները նոյեմբերի 21-ին ծեծել են Մեղրիի կոմունալտնտեսության պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Կայքը փորձել է լուրը ճշտել Աթանեսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց Մեղրիի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածքային կառույցի պատասխանատու Արարատ Թումանյանը։
«Արթուր Աթանեսյանին ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրի, իսկ նա հրաժարվում է։ Հենց համայնքապետը Արթուրին ասել է՝ նայի չփոշմանես, վատ կլինի։ Վահրավարի իր հողամասում այգեգործական աշխատանքներով էր զբաղված, երբ համայնքապետի եղբայրը՝ Եղիշե Զաքարյանը, հորեղբոր թոռը՝ Վարդան Զաքարյանը եւ մեկ այլ բարեկամ՝ Լիբիկ Օհանյանը, հարձակվեցին Արթուրի վրա։ Ոստիկանությունում տեղյակ են, բայց դեռ Արթուր Աթանեսյանից ցուցմունք չեն վերցրել, որովհետեւ ի վիճակի չէ ցուցմունք տալու»,- պատմեց Արարատ Թումանյանը։
Մեղրիում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն, կոմունալտնտեսության պետին ծեծել են, քանի որ համարձակվել էր Բագրատ Զաքարյանի անձը վիրավորող գրառում անել։ «Չեմ կարող ասել, բայց իրական պատճառը աշխատանքից ազատվելու դիմում գրելն էր։ Ոչ միայն Արթուր Աթանեսյանին, այլ շատերին են առաջարկել դիմում գրելու։ Ոմանք արդեն գրել են»,-ասաց Արարատ Թումանյանը։ Ըստ մեր զրուցակցի՝ Մեղրիում նորից վախի մթնոլորտ է ստեղծվել։ «Պատկերացնո՞ւմ եք Արթուր Աթանեսյանի մտերիմ ընկերը Ագարակի վարչական նախկին ղեկավար Գեւորգ Խաչատրյանը ականատես էր եղել դեպքին, բայց հրաժարվում է վկայություն տալ, պատճառաբանելով՝ որ շատ հեռու է եղել»,-ասաց Արարատ Թումանյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: