Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային խմբի անդամները արձանագրել են, որ ՔԿՀ-ում գիշերային հերթափոխը կազմակերպվում է մեկ բժշկի և մեկ բուժակի կողմից, ինչը անհնարին է դարձնում տարբեր մասնաշենքերում գտնվող բաժանմունքներում պատշաճ բուժօգնություն տրամադրել հիվանդներին:
Մեծ խնդիր է նաև քրեակատարողական հիմնարկում թափուր հաստիքները, որոնց դիմող անձիք, մի առ ժամանակ աշխատելուց հետո, հրաժարվում են աշխատանքից, քանի որ աշխատավարձը չափազանց ցածր է, իսկ աշխատանքը բավական ծանր ու վտանգավոր: Իսկ հավելավճարով վարձատրվում են միայն բժշկական անձնակազմից վտանգավոր աշխատանք կատարող բուժաշխատողները (ինֆեկցիոն և նարկոլոգիական բաժանմունքների բուժաշխատողները 100 տոկոս դրույքաչափով ավելի և տուբերկուլոզային, հոգեբուժական, ռենտգենոլոգիական բաժանմունքների բուժաշխատողները 50 տոկոս դրույքաչափով): Այստեղ հարկ է նշել, որ չնայած վիրաբույժը վերը նշված անձանց բուժմանը չի մասնակցում, այնուամենայնիվ, նրանց վիրահատությունները հենց ինքն է իրականացնում, սակայն այդ արտոնությունից չի օգտվում: Այդ իսկ պատճառով փորձագիտական խմբի կարծիքով ռիսկային խմբի մեջ պետք է ներառվեն նաև վիրաբույժները, ատամնաբուժական ծառայության, ինչպես նաև ծառայողական ոչ բժշկական անձնակազմը /հսկիչը և այլն/:
Ըստ վիճակագրական տվյալների` հիվանդանոցում անցած տարիների համեմատությամբ ավելացել է թմրանյութերից կախվածությամբ հիվանդների թիվը: Ավելացել են նաև ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, որը ներկա պահին 21 է, տուբերկուլոզով հիվանդների թիվը` 38:
Շենքը չունի կենտրոնացված ջեռուցում, հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, որոնք շատ տարբեր են` կախված կարգավիճակից:
Աշխատանքային խմբի հետ առանձնազրույցի ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի որոշ դատապարտյալները գանգատվել են խցերի պայմաններից` նշելով, որ իրենց հիվանդասենյակում միջատներ են վխտում և իրեն թույլ չեն տալիս որևէ դեղ բերել, քանի որ իր սենյակակիցը ինքնասպանության փորձ է արել` խմելով այդ դեղերից, սակայն վարչակազմն էլ որևէ միջատասպան գործողություն չի նախաձեռնում:
ՔԿՀ-ում չկա գործող գրադարան, իսկ նախկինը գտնվում էր վիրաբուժական մասնաշենքի նկուղում, որտեղ մտնելն անհնարին է:
Խնդիր էր նաև խոհանոցի հարցը, որը գտնվում էր շենքից դուրս` մեկ այլ մասնաշենքում և ձմռան ամիսների կամ վատ եղանակին դատապարտյալները` անկախ հիվանդության տեսակից, դատապարտյալները պետք է սնունդը տաքացնելու համար հասնեն խոհանոց: Դեպքեր են եղել, երբ ձմռանը դատապարտյալը սայթաքել է և կոտրել մարմնի որոշ մասեր:
ՔԿՀ-ում առկա մյուս խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու նպատակով փորձագիտական աշխատանքային խումբը ևս մեկ անգամ կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: