|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հռոմի կենտրոնական հիվանդանոցներից մեկում շուրջ 96 նորածին վարակվել է տուբերկուլոզով:
Ինչպես տեղեկացնում է Вести.Ru-ն, վարակի մեղավորը տուբերկուլոզով հիվանդ բուժքույրն է եղել, ով մարտից հուլիս ամիսներին նման վիճակով շարունակել է գնալ աշխատանքի:
Ներկայումս մարտ-հուլիս ամիսներին ծնված բոլոր նորածիններին հետազոտում են: Սեպտեմբերի 2-ի դրությամբ` արդեն հետազոտվել է 1358 նորածին:
Իտալիայի դատախազությունը դատական գործ է հարուցել ինչպես բուժքույրի, այնպես էլ հիվանդանոցի ղեկավարության նկատմամբ: