կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 11:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով թեթև հիվանդները հիվանդանոցից կտեղափոխվեն հյուրանոցներ․ Փաշինյան

Մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին։

Նա տեղեկացրեց, որ հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, թեև վարակված են կորոնավիրուսով։ Առավոտյան Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի մասնակցությամբ քննարկում են անցկացրել և որոշել, որ թեթև դեպքերը, որոնք, ըստ էության մեծամասնությունն են, պետք տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս բարիքները։

«Սա, կարծում եմ, օգտակար է նաև տնտեսության համար, քանի որ հյուրանոցները դատարկ են։ Իհարկե, հյուրանոցները կվախենան իրենց հետագա բրենդի համար, բայց հյուրանոցները ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները և ոչ մի վատ բան չի պատահի»,-ասաց նա։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնեց, որ ճիշտ որոշում է և ասաց, որ 7 մեկուսացման վարերում էլ սենյակները ամբողջությամբ ախտահանվում են և հաջորդ մարդկանց տեղավորում են այդ սենյակներում։ Նաև միջազգային փորձը հիշատակեց․ Իսրայելը 1000 թեթև պացիենտ տեղավորել է հյուրանոցներում։

Փաշինյանն ասաց, որ թեև կարող են հյուրանոցատերերի հետ վարչական կարգադրություններով կարգավորել հարցը, բայց կգնան բանակցությունների ճանապարհով․ «Հիմա հյուրանոցները, որ այդ ծրագրում կընդգրկվեն, պետք է գին լինի, որը չի կարող շուկայական լինել, մանավանդ այս պահին շուկայական գին գոյություն չունի, մենք վարչական ճանապարհով չենք գնա, կբանակցենք, որոշակի գին կառաջարկենք, որ շարունակենք ապրել նաև կորոնավիրուսի պայմաններում»։

Մանրամասն՝ տեսանյութում․