կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 11:24
Հասարակություն

Բրուցելոզով վարակված հիվանդները աշխատանքի ընթացքում ունեցել են քերծվածքներ, կտրվածքներ...

Բրուցելոզով վարակված հիվանդները  աշխատանքի ընթացքում ունեցել են քերծվածքներ, կտրվածքներ...

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ երկու օր առաջ Կապանի սպանդանոցներից մեկի աշխատակիցները վարակվել են բրուցելոզ հիվանդությամբ:1 5 աշխատակից գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում` ստանալով համապատասխան բժշկական օգնություն:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը հայտնեց, որ հիվանդներն աստիճանաբար ապաքինվում են: «Հավանաբար, այսօր` օրվա երկրորդ կեսին, 4 հիվանդ արդեն դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ մնացածների վիճակը բավարար է, լավանում են, ծանր դեպք չունենք»,- ասաց նա:

 

Մեր հարցին, թե արդյո՞ք հստակ է, թե ինչի արդյունքում են վարակվել հիվանդները, բժշկուհին պատասխանեց, որ դրանով զբաղվում են ոչ թե բժիշկները, այլ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը:

 

«Բոլոր հիվանդներն իրենց անամնեզում նշում են, որ իրենք աշխատանքի ընթացքում ունեցել են քերծվածքներ, կտրվածքներ, բայց դա մասնագիտական խնդիր է, թեև հիվանդները նաև նշել են, որ ունեցել են անհատական պաշտպանիչ միջոցներ. բոլորն ունեցել են ձեռնոցներ, քերծվածքները մշակել են սպիրտով: Հավանաբար, այդ միջոցառումները բավարար չեն եղել, որպեսզի չվարակվեն»,- ասաց Աիդա Բադալյանը: